Ինովացիա

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան ընդլայնում է աշխարհագրությունը. այն կգործի Հնդկաստանում

4 րոպեի ընթերցում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան ընդլայնում է աշխարհագրությունը. այն կգործի Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հնդկաստանի Գուջարաթի շրջանում երեք «Արմաթ» լաբորատորիա կտեղակայվի, որոնց շահառու երեխաների թիվը կարող է հասնել չորս հարյուրի: Հնդկաստանի լաբորատորիայի պոտենցիալ խմբավարներին վերապատրաստելու նպատակով մարտի 15-ին հայ խմբավարները մեկ ամսով կմեկնեն այնտեղ, կիրականացնեն տեխնիկայի, սարքավորումների, ծրագրերի տեղադրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության մասին մանրամասներ հայտնեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը:

«Արմաթ»-ը արտահանելու նպատակով բանակցություններ ենք իրականացրել մի շարք երկրների հետ: Աշխարհագրությունը հետաքրքիր էր` Դոմինիկյան Հանրապետությունից մինչև Նիգերիա, Եթովպիա, Մոնղոլիա, Բանգլադեշ և այլն: Մի շարք երկրներում հաջողեցինք: Եթովպիայի և Աֆղանստանի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել: Պայմանագրեր կան Հնդկաստանի, Բանգլադեշի և Մոնղոլիայի հետ: Նախնական բանակցություններ կան Բանգլադեշի բանակի, երկու խոշոր դպրոցների և համալսարանների ցանցի հետ: Արդեն երկու տարի է քննարկվում է նաև հայկական բանակում «Արմաթ»-ը տեղադրելու հարցը, բայց դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, այնինչ «Արմաթ»-ը բանակում տեղադրելն օրհասական խնդիր է»,-ընդգծեց Վարդանյանը:

Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրմանը, շեշտեց, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետև Հնդկաստանում հատկապես 10-16 տարեկան դեռահասներն ունեն ստեղծարար հմտություններ, բայց դրանք լիարժեք բացահայտված ու համակարգված չեն, իսկ «Արմաթ»-ի մեթոդաբանությունը և կրթական մոդելը լավագույնս կարող են բացահայտել դա:

«Հնդկաստանը մեծ բնակչություն ունի, և մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ապագա մասնագետներին, վերապատրաստել նրանց, զինել նոր գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողանան առավելագույնս մրցունակ լինել զարգացող աշխարհում»,-ասաց Վիջայ Շահը:

Նա շեշտեց, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում հինգ ուղղությամբ են զինելու երեխաներին` ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և անօդաչու թռչող սարքեր: «Այդ ամենը երեխաներին համալիր գիտելիքներ կտա, որոնք հնարավոր կլինի կիրառել ժամանակակից աշխարհում»,-եզրափակեց Վիջայ Շահը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիրը: ԱՏՁՄ-ն սկսել է տեխնոլոգիական կրթության Հայկական մոդելի արտահանման գործընթացը աշխարհով մեկ: Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ15000 երեխաստանում է անվճար ինժեներական կրթություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում10-18 տարեկան երեխաներըինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում ենգիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։

Երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում