Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Իդլիբի իրադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաԷսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ խոսակցությունը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Շարունակվել Է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախեւառաջ ապաԷսկալացման Իդլիբի գոտում իրադրության սրվելու համատեքստում: Նշվել Է առկա ռուս—թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում Է, որ այդ նպատակով պայմանավորվածություն Է ձեռք բերվել համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումների անցկացման շուրջ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է, որ կոչ Է արել Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբի նահանգում եւ մինչեւ փետրվարի վերջը հետ քաշվի թուրքական հսկիչ կետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական հարվածով:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա