GoogleMaps-ն ու YouTube-ում կոնտենտից գումար գեներացնելը հայ մասնագետների բանակցությունների թեման են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google Maps-ում քարտեզների վրա առկա սխալները շտկելու և YouTube-ում Հայաստանից դրվող բովանդակությունից գումար գեներացնելու նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների երկու համաշխարհային հսկաների հետ հայ մասնագետների բանակցությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են մարդիկ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ մեր հայրենակիցներն ու ընկերները: Այդ խումբն ինտենսիվ աշխատանք է տանում ընկերությունների ներսում՝ թե YouTube-ի, թե Google Maps-ի և թե PayPal-ի ուղղություններով: Ըստ էության՝ մենք աշխատանքային մշակույթ ենք ստեղծում՝ ունենալ աշխատանքային խումբ, որն այդ մեծ ընկերություններին վերաբերվող ցանկացած հարցի համար գիտի, թե ինչպես անել, ինչպես լուծում ստանալ»,-ասաց Արշակյանը:

Աշխատանքային խմբում ներառված են նախարարության աշխատակիցներ, հայտնի բլոգերներ, ԱՄՆ-ում այդ խոշոր կորպորացիաներում աշխատող հայեր: Արշակյանը նկատեց՝ գործընթացը երկար է տևում, քանի որ բյուրոկրատական ընթացակարգեր կան, և մասնագետները փորձում են ճկուն կերպով որևէ ձև գտնել՝ այդ հարցերը լուծելու նպատակով:

Անդրադառնալով Google Maps-ում առկա խնդրին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները Խորհրդային միության քարտեզներ են: «Դրանք Հայաստանում ադրբեջանական փոքրիկ անկլավներ են ցույց տալիս Տավուշի մարզում: Եվ արդյունքում նավիգացիան չի կարողանում կողմնորոշել՝ այդ ճանապարհով կարելի՞ է գնալ, թե ոչ: Դա զբոսաշրջիկների, նաև ՀՀ քաղաքացիների համար անհարմարություններ է ստեղծում: Այդ անկլավները պետք է վերացնել։ Մենք ճշգրիտ քարտեզը պետք է տրամադրենք, որ այդ քարտեզով գծվի, և անկլավները վերանան»,-ասաց նա ու նշեց՝ անհրաժեշտ է հիմնավորել նրանով, որ այցելուները չմոլորվեն, չմտածեն, թե Ադրբեջանում են:

Նախարարը նշեց՝ պետք է տրվի նաև հակամարտության գոտու քարտեզը. միայն իրենց գերատեսչությամբ հարցը չի լուծվի, ներառված են տարբեր կառույցներ:

Ինչ վերաբերում է վիդեոբովանդակության տարածման ու պահպանման հսկայի հետ բանակցություններին, նախարարի խոսքով, այն ուղղված է նրան, որ ներկայում Հայաստանը ներառված չէ YouTube-ի գործընկերների ծրագրում (Youtube Partner Program)-ում: Այդ ծրագրում ներառված լինելը թույլ է տալիս «YouTube»-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել:Հայաստանցի բլոգերները ներկայում կարող են գումար գեներացնել, սակայն հնարավոր չէ այն հայկական բանկային քարտով հանել: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները։

Ներկայում YouTube-ի հետ տարվող աշխատանքների արդյունքում Հայաստանն ուզում է հասնել նրան, որ հայաստանցի բլոգերները գումար գեներացնեն՝ Հայաստանում գրանցված լինելով:

«Բացի այդ, ուզում ենք այնպես անել, որ հնարավոր լինի որոնման համակարգում հայալեզու բովանդակությունը հեշտորեն նույնականացնել: Այսինքն՝ մեծ հաշվով հայկական կոնտենտը հնարավոր լինի ֆիլտրել, նույնականացնել և «դարակներում դասավորել»»,-ասաց Արշակյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում