Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ տարվա ընթացքում գումարվելիք հերթական նիստում ընդունել հուշագիր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակին: «Դա մեր ընդհանուր պատմությունն է, դա մեր ընդհանուր հաղթանակն է»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:

Կարեւորելով Վահե Էնֆիաջյանի առաջարկը՝ Իգոր Նազարուկը բարձր է գնահատել հայերի նշանակալի ներդրումը ֆաշիզմից Բելառուսի ազատագրման գործում: Նա տեղեկացրել է, որ անցած տարի լույս է տեսել «Հայ մարտիկները պատերազմի տարիներին Բելառուսի համար պայքարում» անվանումը կրող գիրքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը:

Դեսպանի խոսքով՝ 2019թ-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով: Ավելացել է նաեւ Հայաստանից Բելառուս արտահանման ցուցանիշը: Ըստ նրա՝ եթե 2018թ-ին երկու երկրների միջեւ ապրանքնաշրջանառության ծավալը եղել է 50.1 մլն դոլար, ապա 2019թ.-ին այն արդեն կազմել է 73 մլն դոլար:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը