Ինովացիա

ՏՄՊՊՀ-ում քննարկվեց «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների միավորման մասին հարցը

5 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ում քննարկվեց «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների միավորման մասին հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստերի դահլիճում քննարկվեց «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ընկերությունները հայտ են ներկայացրել ՏՄՊՊՀ, որպեսզի միավորման գործարք կատարելու թույլտվություն ստանան:

Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը:

«Յուքոմ» ընկերությունը պատրաստվում է գնել «Վեոն Արմենիա» ընկերությունը: Այս պահին հանձնաժողովի առաջին նիստն է, սակայն երկրորդ հատվածում կա առևտրային գաղտնիք պարունակող հատված, այդ իսկ պատճառով կանցկացվի դռնփակ: Նիստի ընթացքում քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ ունեցած ծավալների, բաժանորդների քանակի, դրանց փոփոխությունների դինամիկայի վերաբերյալ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը և հավելեց, որ հարցի շուրջ բազմաթիվ շահարկումներ են եղել, սակայն վստահեցրեց, որ դեռևս ոչ մի որոշում չի կայացվել:

Գևորգյանը շեշտեց, որ նրանք այս պահին դեռևս վերլուծում են ստացված տեղեկատվությունը: ՏՄՊՊՀ-ն դիմել է 3 պետական մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և Պետական եկամուտների կոմիտե:

«Մենք դիմել ենք այս երեք կառույցին, որպեսզի հասկանանք ամբողջ շուկայում առկա դինամիկան: Մենք պետք է հասկանանք, արդյոք հետագա օպերատորները կարո՞ղ են մուտք ունենալ շուկա, թե ոչ: Ընկերությունների միավորման դեպքում շատանալու է գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը՝ ֆիքսված հեռախոսակապի, ֆիքսված ինտերնետի և այլ հարցերով»,- ասաց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ իրենց կառույցի մերժման դեպքում «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների միջև համակենտրոնացում չի լինի:

Գործը ՏՄՊՊՀ մուտք գործելու պահից կա 90-օրյա ժամկետ, եթե չլինեն երկարաձգումներ:

«Գործը մուտք է եղել դեկտեմբեր ամսվա վերջին, արդեն գրեթե մեկուկես ամիս է անցել, սակայն ժամկետների սահմաններում մենք կփորձենք պարզաբանել հարցը»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:

Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև միջազգային շուկայում համանման գործերը, դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միջազգային ցանցին, Միջազգային մրցակցային ցանցին մասնագիտական օժանդակություն տրամադրելու համար:

«Յուքոմ» ՓԲԸ-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու ընկերությունն էլ ունեն բավականին մեծ պոտենցիալ և մեծ ռեսուրսներ:

«Մեր ռազմավարության տեսանկյունից այնպես ենք անում, որպեսզի օգտագործենք հայկական մարդկային ռեսուրսները և կշարունակենք միավորումից հետո էլ այդպես անել: Այս քայլով մենք ցանկանում ենք երկրում ավելի մեծ տեխնոլոգիական զարգացում ապահովել»,- նշեց Եսայանը:

Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման գործողությունը թույլատրելու, արգելելու, ինչպես նաև պայմանով թույլատրելու վերաբերյալ: Գեղամ Գևորգյանը հավաստիացրեց, որ գործընթացը տեղի է ունենալու թափանցիկ ընթացակարգով և այլ նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացվի հանրությանը՝ բացառությամբ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների:

2019 թվականի դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը, և ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ: «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական գրանցում է ստացել 1996 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ:

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում