Երևանում անվանակոչվեց փողոց Գոհար Գասպարյանի անունով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը` Վերին Անտառային, 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային, 122 հասցե, կանվանակոչվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի անունով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց փետրվարի 11-ին` իր 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ:
Կարդացեք հոդվածը` Русский