ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում վատ եղանակի պատճառով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում։ Այս մասին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էր էջում։
«Տեղեկացնում ենք, որ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50 ուղևորվել է դեպի Դոհա։
Տեղեկացնում ենք նաև, որ QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10- ին QTR285 Դոհա 22:00-Երևան 01:05 QTR286 Երևան 02:45-Դոհա 05:50»,- նշված է գրառման մեջ։