Ադրբեջանում լռության օր է. ընտրություններում պատգամավորի 1 մանդատի համար կպայքարի 11 թեկնածու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետությունում լռության օր է, փետրվարի 9-ին այնտեղ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարելու է 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարելու է մոտ 11 հոգի:

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Որոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով, քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանն ընդունել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումը: Նախագահը խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հարցում ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը, ինչից հետո, նախագահ Ալիևը խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2020թ. փետրվարի 9-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրությունների անցկացումը նախանշված էր 2020թ. նոյեմբերին:

Ադրբեջանում կադրային փոփոխությունները մեկնարկել են 2018թ. գարնանը, երբ երկրի վարչապետի պաշտոնը լքեց 83-ամյա Արթուր Ռասիզադեն, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինեց 71-ամյա Նովրուզ Մամեդովը, ով, սակայն, երկար չպաշտոնավարեց, և 2019թ. հոկտեմբերի 8-ին նրա պաշտոնանկությունը սկիզբ դրեց Ադրբեջանի վերնախավում մի շարք կադրային փոփոխությունների: Փոխվարչապետի պաշտոնում 75-ամյա Հաջիբուլա Աբութալիբովին փոխարինեց 71-ամյա Ալի Հասանովը:

2020թ. սկզբում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց 44-ամյա Սամիր Նուրիևը, իսկ կառավարությունը գլխավորեց 63-ամյա Ալի Ասադովը:

Ադրբեջանի նախագահը ցանկանում է երիտասարդացնել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային կառույցներում Ադրբեջանի պատվիրակությունների կազմը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կմեկնարկեն փետրվարի 9-ին, ժամը 08:00-ին: Նոր խորհրդարանը կընտրվի 5 տարի ժամկետով:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ