ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին Է նշանակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը նշանակվել Է ԱՄՆ-ում թագավորության նոր դեսպանի պաշտոնում: Այդ մասին ասված Է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից փետրվարի 7-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նորին Մեծություն թագուհին նոր դեսպանին նշանակեց այն բանից հետո, երբ վարչապետը (Բորիս Ջոնսոնը) հավանություն տվեց արտաքին գործերի նախարարի (Դոմինիկ Ռաաբի) առաջարկած թեկնածությանը»,-նշվում Է փաստաթղթում:

Փիրսը կդառնա առաջին կինը, որը կզբաղեցնի Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Արդեն մի քանի ամիս Է, ինչ կանխատեսվում Էր, որ փորձված դիվանագետին կառաջարկվի զբաղեցնել անցյալ տարվա հուլիսին ազատված պաշտոնը:

Փիրսը Ֆորին օֆիսում 40 տարի աշխատելու ընթացքում դիվանագիտական պաշտոններ Է զբաղեցրել Տոկիոյում, Ժնեւում, Բալկաններում, իսկ 2015-2016 թվականներին Միացյալ Թագավարության դեսպանն Էր Աֆղանստանում: Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քիմ Դերոքը հարկադրված Էր իր պաշտոնաթող լինել աղմկահարույց սկանդալից հետո՝ կապված Daily Mail թերթի կողմից դիվանագիտական փաստաթղթերի հրապարակման հետ:

Հաղորդագրություններից արված քաղվածքները, որոնք նա ուղարկում Էր իր ղեկավարությանը, բովանդակում Էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի բազմաթիվ անպատվաբեր բնութագրեր. Դերոքը Թրամփի վարչակազմը համարում Էր անիրազեկ ու անօգնական, իսկ Սպիտակ տան տիրոջ համար կանխատեսել Էր կարիերայի խայտառակ ավարտ:

Հրապարակումից հետո Թրամփը քննադատել Է դիվանագետին՝ նրան Twitter-ի իր Էջում անվանելով «սնապարծ հիմար»: Դրանից հետո նախագահը հայտարարել Է, որ Վաշինգտոնն այլեւս գործ չի ունենա Դերոքի հետ, եւ դեսպանը հրաժարական տվեց, նշելով, որ ստեղծված իրավիճակում չի կարող կատարել իր պարտականությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով

Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ

Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը