Ավարտվել է Զարեհ Սինանյանի այցը Վրաստան 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ախալքալաքում հանդիպել է տեղի հայության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

««Ուզում ենք, որ դուք զգաք Հայաստանի Հանրապետության շունչը, զգաք, որ հայրենիքում ձեր մասին մտածում են, հիշում են և շահագրգռված են, որ դուք լինեք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, օգտվեք բոլոր իրավունքներից, որը ժողովրդավարական Վրաստանը ընձեռում է իր քաղաքացիներին, և ձեր կապը Հայաստանի հետ ամուր պահեք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանն ընդգծեց նաև, որ վրացի գործընկերների հետ հարաբերությունները գնալով սերտանում են, և այդ համագործակցությունը հիմնված է անկեղծության և ազնվության վրա: Այնուհետ հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերը վերաբերում էին կրթական, սոցիալ-տնտեսական, իրավական ոլորտներին: Հատկապես կարևորվեց սփյուռքահայ ուսանողների համար հայաստանյան համալսարաններում հայագիտական ուղղություններով անվճար տեղերի ավելացման հարցը: Հանձնակատարը նշեց, որ այժմ հայագիտական ֆակուլտետներում սփյուռքից անվճար հիմունքներով ուսանելու հնարավորություն տրվում է 70 ուսանողի, սակայն այս թիվը բավականին քիչ է: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, համոզմունք հայտնեց, որ վիրահայության հետ կապը լինելու է մշտական և ավելի է սերտանալու:

Հանդիպումից բացի՝ Գլխավոր հանձնակատարն այցելեց նաև «Jnews» լրատվական կայքի խմբագրություն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, «Ջավախքի աջակցություն» հիմնադրամ:

Այնուհետ Զարեհ Սինանյանն ուղևորվեց Նինոծմինդա և հանդիպեց տեղի հայության հետ, ամփոփեց Վրաստան այցի արդյունքները: Հանդիպման մասնակիցները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնք դարձյալ առնչվում էին կրթական, մշակութային թեմաներին, երկքաղաքացիությանը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի