Տնտեսություն

Հայաստանն աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից է․ UNWTO

1 րոպեի ընթերցում

Հայաստանն աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից է․ UNWTO

ՄԱԴՐԻԴ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալների համաձայն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալները, ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է՝ 14․4 տոկոս աճով։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Հարևաններից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին զբոսաշրջության աճով, աշխարհում գրավելով երրորդ տեղը՝ 27․9 տոկոս աճով։ ԵԱՏՄ պետությունների թվում Հայաստանն անվիճելի առաջատարն է, որին հաջորդում է միայն Ղազախստանը (20-րդ տեղ՝ 10 տոկոս աճով)։

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի ցանկում հետ են մնացել Հայաստանից՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 և 11․4 տոկոս աճով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում