Life

Զարուհի Բաբայանն առաջիկայում ջազային գործերով սկավառակ կներկայացնի

1 րոպեի ընթերցում

Զարուհի Բաբայանն առաջիկայում ջազային գործերով սկավառակ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Զարուհի Բաբայանը, որն օրեր առաջ երաժշտասերների դատին հանձնեց «Տարիներ» երգի հիման վրա նկարահանված հոլովակը, նոր ձայնասկավառակ է թողարկելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստուհին ասաց, որ սկավառակում ընդգրկված են լինելու բացառապես ջազային ստեղծագործություններ:

«Առաջիկա ծրագրերը շատ են, իսկ հիմա աշխատում եմ նոր սկավառակի ստեղծման վրա, որում զետեղվելու են իմ հոգուն հարազատ գործեր` գրված հատուկ ինձ համար»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով` համագործակցում է տեղացի երգահանների և կոմպոզիտորների հետ` փորձելով համատեղ ուժերով լավ արդյունք ստանալ:

«Վերջերս հայկական ուրախ երգեր և ջազային բալլադներ ներկայացրի: Հույս ունեմ, որ 2020-ին կկարողանամ պարբերաբար մատուցել ստեղծագործություններ ջազային ժանրում: Կարծում եմ` տարին լավ է սկսվել ինձ համար. արել եմ այն, ինչ սրտիս հարազատ է, այն, ինչ շատ եմ ուզել: Հուսամ` այս ամենը կունենա իր տրամաբանական ավարտը, և հանդես կգամ համերգային ծրագրով»,-ընդգծեց Զարուհի Բաբայանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում