Life

Արիանա Գրանդեն իր սկավառակների ունկնդրումների ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

Արիանա Գրանդեն իր սկավառակների ունկնդրումների ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ երգերի հեղինակ Արիանա Գրանդեն դարձել Է առաջին կատարողը, որի երեք տարբեր ալբոմներից երաժշտությունը Spotify սթրիմինգային ծառայությունում ներկայացրել են 3,5 միլիարդ անգամ: Այդ մասին հայտնել Է NME-ն՝ վկայակոչելով chartdata ծառայության Twitter-օգտահաշիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է "My Everything", "Dangerous Woman" եւ "thank u, next" սկավառակներին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Spotify-ն իր կայքում հրապարակել Է տասնամյակի այն արտիստների վիճակագրությունը, որոնց կատարումներն ունկնդրումների առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել: Արիանա Գրանդեն հայտնվել Է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն ունեցող երաժիշտների առաջին հնգյակում: Ցուցակը գլխավորել Է Post Malone-ը, փոփ-հնգյակում տեղ են գտել նաեւ Բիլի Այլիշը, Էդ Շիրանը եւ պուերտոռիկացի ռեգեթոն-կատարող Bad Bunny-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում