Մշակույթ

Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի «Յարը մարդու յարա կուտա» հայտնի ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգչուհին այն հրապարակել է «Յութուբ»-ի իր ալիքում:

Երգը մի քանի ժամվա ընթացքում 14 536 դիտում է հավաքել: Գործիքավորումն իրականացրել է Մուշեղ Մաիլյանը:

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփժանրերում, բայց պարբերաբար ներկայացնում է գուսանական ստեղծագործություններ: Դեռ 2005 թվականին նա թողարկեց «Շերամ» ալբոմը, որը ներառում է Գուսան Շերամի բազմաթիվ երգեր։

Ալբոմում ներառվեց նաև «Շորորա» երգը, որը հետագայում լայն ճանաչում ստացավ:2005-ինթվականի ազգայի երաժշտական մրցանակաբաշխությանը «Շերամը» ճանաչվեց տարվա ալբոմ, իսկ Սիրուշոն՝ տարվա լավագույն երգչուհի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում