Ինովացիա

Facebook-ն ավելի քան 500 մլն դոլար կվճարի դեմքերի ճանաչման հայցի պատճառով

1 րոպեի ընթերցում

Facebook-ն ավելի քան 500 մլն դոլար կվճարի դեմքերի ճանաչման հայցի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը 550 միլիոն դոլար կվճարի դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման կապակցությամբ Իլինոյսի նահանգի բնակիչների կոլեկտիվ հայցի կարգավորման համար: Այդ մասին հայտնել Է New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Facebook-ը սոցիալական ցանցում այլեւս ավտոմատ չի օգտագործի դեմքերի ճանաչման տեխնոլոգիան:

Facebook-ի ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեներն ընդգծել Է, որ ընկերությունը «որոշել Է կարգավորման հասնել ի շահ հանրակցության եւ իր բաժնետերերի»: 2015 թվականին Իլինոյսի նահանգի բնակիչները կոլեկտիվ հայց Էին հարուցել Facebook-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման մեջ կենսաչափական տվյալների հավաքման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նվոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում