Հասարակական

Երևանում վրաերթից մահացած երեխայի ծնողները պահանջել են նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք

1 րոպեի ընթերցում

Երևանում վրաերթից մահացած երեխայի ծնողները պահանջել են նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 24-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի ծնողների պահանջով նրան «շտապ օգնության» մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Երեխային տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա մահը վրա էր հասել վթարի վայրում, պարզապես ծնողներն էին պահանջել, որ նրան հիվանդանոց հասցնեն: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց Դերձյանը:

Վրաերթը տեղի է ունեցել Երևանի դպրոցներից մեկի դիմաց՝ ժամը 08:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայով: Երեխան փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում