Հասարակական

Արևիկ Անափիոսյանի բնակարանից հափշտակել են ժամացույցներ, ոսկյա իրեր ու գումար 

1 րոպեի ընթերցում

 Արևիկ Անափիոսյանի բնակարանից հափշտակել են ժամացույցներ, ոսկյա իրեր ու գումար 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը (կամ անձինք) մտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանի բնակարան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց Անափիոսյանը, սակայն չցանկացավ մեկնաբանել կատարվածը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է 11։30-ի սահմաններում:

«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում: Անհայտ անձը (կամ անձինք) կոտրել է Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում