Հասարակական

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական ակցիա է նախաձեռնել Սիրիայում

2 րոպեի ընթերցում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական ակցիա է նախաձեռնել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Սիրիայի բնակչության համար հերթական մարդասիրական ակցիան է նախաձեռնել, որն այս անգամ կրում է«Մի բուռ ժպիտ» խորագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցՀումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Նախաձեռնության նպատակնառաջին հերթին մարդկանց միավորելն է՝ անկախ հեռավորությունից, մշակութային, լեզվական ու կրոնական տարբերություններից: Մարդիկ իրենց հոգատարությունն ու ջերմությունը փոխանցում են նվերների միջոցով:«Մի բուռ ժպիտ» ակցիային միացել են«Հայկական Կարիտաս»բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ուղարկում են մի քանի տասնյակ դպրոցական պայուսակներ),«ԼԵՆՏԵՔՍ»ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության գուլպաներ),«ԳՆԹՈՒՆԻՔ»ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ),«ԱՐՄՍՎԻԹ»ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ) ,«Մանկան»ՍՊԸ (ուղարկում են տարբեր տեսակի խաղալիքներ), Գյումրիի Երիտասարդական պալատի սաներն իրենց ձեռքերով ստեղծածնվերներն ունամակներն են ուղարկում:

Նախաձեռնությանն այլ ընկերություններ ևս միացել են: Նվերները սիրիացիներին կփոխանցվեն փետրվարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում