Հասարակական

Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ դպրոցների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն այս տարի 5 անգամ ավելացրել է այն հանրակրթական դպրոցների թիվը, որոնց աշակերտների տրանսպորտայի ծախսերը փոխհատուցվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել կարգը:

«Անցյալ տարի մենք որոշում ենք կայացրել այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացնել ճանապարհածախսի համար հատկացվող գումարները: Ըստ էության, շեշտակի փոփոխություններ ենք ունեցել: Մոտավորապես 5 անգամ ավելացել է ընդգրկված դպրոցների թիվը: Եվ մոտավորապես 3 անգամ ավելացել է ուսուցիչների թիվը, որոնք ընդգրկված են ծրագրով»,-ասաց նախարարը:

Նախարարությունը, սակայն դիտարկումներ է ստանում մարզերից, դրանք կհավաքագրեն և առաջիկա շաբաթներին փոխհատուցման տրամադրման կարգի մեջ վերանայումներ կարվեն: Նախարարը նշեց` հաջորդ տարիների ընթացքում միանշանակ կլինի կարգի բարելավում:

ՀՀ կառավարության կողմից իրականացվում է «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագիրը, որով պետությունը փոխհատուցում է այն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսը, որոնք ուսման և աշխատանքի նպատակով իրենց բնակավայրից երթևեկում են մեկ այլ համայնք:

Հայերեն

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Ըմբիշ Արայիկ Թոփալյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

Ավստրիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  համաձայնագրի շուտափույթ ստորագրում

Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված վերջին երկու դրույթները