Life

Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել Է Billboard 200 չարթը

1 րոպեի ընթերցում

Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել Է Billboard 200 չարթը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել Է Billboard 200 երաժշտական չարթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Billboard-ը:

Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել Է հավաքածուի 112 հազար օրինակ: Դա երգչուհուն թույլ Է տվել առաջ անցնել ռեփեր Roddy Ricch-ի "Please excuse me for being antisocial" ալբոմից:

«Շատ շնորհակալություն այն բանի համար, որ դուք օգնեցիք իրականացնելու այս պահը, որի մասին ես երբեք չեմ մոռանա»,- գրել Է փոփ-աստղն Instagram-ում՝ դիմելով երկրպագուներին:

Սելենա Գոմեսն առաջին անգամը չԷ, որ գլխավորում Է հեղինակավոր հիթ-շքերթը: Այսպես, նրա Revival եւ Stars dance ալբոմներն առաջին տեղն են զբաղեցրել համապատասխանաբար 2015 եւ 2013 թվականներին: Շաբաթվա ընթացքում Billboard 200 երաժշտական չարթի վերլուծաբաններն ԱՄՆ-ում շաբաթվա առավել մեծ ժողովրդականություն վայելող սկավառակները գնահատում են մի քանի կատեգորիաներով, այդ թվում՝ գնված օրինակների թվաքանակով ե՛ւ խանութներում, ե՛ւ ցանցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում