Life

«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

1 րոպեի ընթերցում

«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը «North Kingsley» անունով նոր խումբ է կազմել:

«Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ «North Kingsley»-ի մասին: Երգերը շուտով կլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օդաջյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

Իր հարցազրույցներից մեկում Օդաջյանը բացատրել էր խմբի անվանման իմաստը՝ ասելով, որ երբ ինքը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել, ապրել է հենց North Kingsley Drive փողոցում:

«Դա հենց այն փողոցն է, որտեղ ես մեծացել եմ և տեսել ամեն ինչ: Հենց այդ փողոցում եմ ես հասկացել, թե ինչ է ընկերությունը: Ես այնտեղ մեծացել եմ, ուստի դա ինձ համար շատ բան է նշանակում: Երբ արտաբերում եմ այդ անունը, հենց դա իմ աճն է, թե ինչպես դարձա այն, ինչ կամ»,- ասել է երաժիշտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում