Ֆինանսական համակարգի բարեփոխման նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է. Մհեր Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Սկզբունքները, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, դրանք վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց՝ նախանշված տեսլականի իրագործման գործում կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական, թափանցիկ գործելակերպ: Նա կառավարության կողմից նախաձեռնված այդ համաժողովը համարեց պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ: Աշխատանքային հանդիպումը նպատակ ունի գործընկերներին ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը: «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր հանրության ներգրավվածությունը՝ ռազմավարության իրականացման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում առանցքային փոփոխություններ իրականացնելը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց՝ իրենց դիտարկմամբ, նշված համագործակցությունն ունի ընդլայնման ներուժ, որի իրացումը հնարավոր է համատեղ ջանքերի համախմբմամբ:

ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ին թիվ 1716 որոշմամբ հաստատվել է Պետական ֆինանսների կառավարման (այսուհետև՝ ՊՖԿ) համակարգի2019-2023թվականների բարեփոխումների ռազմավարությունը (այսուհետև՝ Ռազմավարություն) և ՊՖԿ համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը (այսուհետև՝ Գործողությունների ծրագիր): Ռազմավարությունը և Գործողությունների ծրագիրը մշակվել և քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ներկայացվել են նաև դոնոր կազմակերպություններին, ստացվել են արժեքավոր արձագանքներ, որոնք հիմք են հանդիսացել փաստաթղթերի լրամշակման և վերջնականացման համար։

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն