Բոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին։

Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց՝ բոլորն են հետաքրքրված, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննությունը բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի դրա ընթացքի մասին։

«Քննչական մարմինն ամբողջովին այս պահին ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է»,- նշեց Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով,թե ՀՀ իշխանությունները հետաքրքրված են, որ գործի հետաքննություն ամբողջովին բաց լինի։ «Բոլոր վարկածները սեղանին են։ Մենք այս պահին եզրահանգման չենք եկել, բայց հետաքննությունն այդ ամենը կպարզի»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանը կոչ արեց, մասնավորապես, դեպքի առթիվ սոցիալական ցանցերում գրառում կատարողներին զսպվածություն ցուցաբերել և հնարավորություն տալ քննչական և անվտանգության բոլոր մարմիններին հնարավորինս բաց հետաքննություն կատարել և ներկայացնել հանրությանը։

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին Վանեցյանը ճանաչել է իր կյանքում։ «Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունն այս գործով, որ հանրության մեջ որևէ հարց չմնա»,- նկատեց Վանեցյանը։

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, գործող և նախկին իշխանությունների բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում