Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի շենքում:

ՀՀ վարչապետին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ դիմավորեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հայերեն العربية English Русский