Հուշարձանների իրազեկման արշավը հետաքրքրություն է առաջացրել. ստեղծվել է կամավորների գրանցման ցանց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ արշավը դրական արձագանք ունեցավ: Երբ նշեցինք, որ մեզ կամավորներ են անհրաժեշտ արշավի իրագործման համար, շատեր սոցիալական ցանցերով արձագանքեցին՝ նշելով, որ իրենք պատրաստ են ոչ միայն անձնապես մասնակցել, այլև ձևավորել կամավորական խմբեր»,-ասաց Անժելա Կժդրյանը:

Քանի որ ակտիվություն ու պատրաստակամություն կա, նախարարությունը տեղեկացնում է, որ ստեղծվել է կամավորների գրանցման ցանց, որտեղ արշավի իրականացման գործում ներդրում ունենալ ցանկացողները կարող են գրանցվել: Կազմակերպիչները կապ կհաստատեն կամավորների հետ և կքննարկվեն ժամանակացույցն ու աշխատանքները:

Անժելա Կժդրյանը նշեց, որ այս արշավի թիրախային մասը երիտասարդներն են: Նրանք, ովքեր կներգրավվեն, արշավի շրջանակում համապատասխան վերապատրաստման ծրագրով կստանան գիտելիքներ պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման վերաբերյալ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում ընթացիկ տարվա հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն Երևանում անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին: «Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց և ենթադրում է որոշակի պատասխանատվություն և պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Խնդրում ենք զգուշությամբ և սիրով վերաբերվել այս կառույցին…».-այս բովանդակությամբ իրազեկման նամակներ էին փոխացվում բնակիչներին և ներկայացվում մանրամասներ: Իրազեկման արշավը մեկնարկել է մարզերից:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը