Սպորտ

Արմեն Մելիքբեկյանը Խորեն Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ծովագյուղի մարզադաշտի բացմանը 

1 րոպեի ընթերցում

Արմեն Մելիքբեկյանը Խորեն Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ծովագյուղի մարզադաշտի բացմանը 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը:

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվեց Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետև հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում