ՌԴ կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ. Դմիտրի Կիսելյով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ, իսկ տնտեսական նոր մոդելը՝ հասկանալի մարդկանց համար: «Արմենպրես-ի փոխանցմամբ, այդ մասին իր սյունյակում գրել է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն, լրագրող Դմիտրի Կիսելյովը:

«Ռուսաստանում կլինի նոր կառավարություն: Դրամտիկ ոչինչ չկա: Դա էլ հենց իշխանության թարմացումն է: Նախագահն առաջադրել է նոր խնդիրներ: Դրանց իրականացման համար նոր թիմ է պետք»,- գրել է Դմիտրի Կիսելյովը։

Ինչպես ընդգծել է Կիսելյովը՝ հեռացող կառավարությանը ՌԴ նախագահի նախորդ տարվա ուղերձից հետո արդեն տրվել էր հնարավորություն, երբ տնտեսական աճի ցուցանիշների մասով Պուտինը մատնանշել էր, որ պետք է գերազանցեն համաշխարհային միջին ցուցանիշները։

«Նախագահը դա համարել էր Ռուսաստանի գոյատևման նախապայմաններից մեկը։ Պուտինի նախանշածը 3 տոկոսանոց աճն էր, իսկ կառավարությունը, որն արդեն հեռանում է, կարողացել է ապահովել 1,1 տոկոս և հաջորդ երկու տարիների համար էլ նույնքան է նախանշել։ Նման տեմպի դեպքում մեր և Ամերիկայի ու Ասիայի միջև տարբերությունն ավելանում է և ուշ թե շուտ չի կարողանա սպասարկել արտաքին քաղաքականության ոլորտում վերցված թափը, սոցիալական պարտավորությունների և նաև անվտանգության հետ կապված խնդիրները:

Պուտինն այս ամենը բացատրել էր 2019-ի իր ուղերձում: 2020-ի ուղերձն անխուսափելիորեն առաջարկում է նոր թիմ »,- գրել է Կիսելյովը:

Հայերեն Français Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին