Life

Աշխարհի ամենագեղեցիկ կինը լուսանկարվել Է ցանցկեն թափանցիկ բոդիով

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենագեղեցիկ կինը լուսանկարվել Է ցանցկեն թափանցիկ բոդիով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը, ցուցադրել Է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են հայելու առաջ: Հրապարակումը հայտնվել Է հայտնիի Insragram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարներում Հադիդը կեցվածք Է ընդունել լոգարանում՝ մերկ մարմնի վրա ցանցկեն թափանցիկ բոդիով: Դրա արտադրողը Burberry անգլիական նորաձեւության տունն Է: Հագուստը զարդարված Է սթրազներով, որոնք եզրապատում են մոդելի կողքերի եւ կրծքի վրայի ձվաձեւ կտրվածքները: Հրապարակմանը կից գրության մեջ Հադիդը նշել Է Burberry բրենդի պրոֆիլը եւ նրա կրեատիվ տնօրեն մոդելագործ Ռիկարո Թիշին:

Մոդելի հրապարակումն արդեն ավելի քան 1 միլիոն լայք Է հավաքել:

View this post on Instagram

A post shared by Bella (@bellahadid) on Jan 13, 2020 at 8:58pm PST

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում