Տարածաշրջանային

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդին

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ:

Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում