Ինովացիա

Microsoft-ը դադարեցրել Է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը դադարեցրել Է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Windows 7 գործառական համակարգի, որը թողարկվել Է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, տեխնիկական օժանդակումը եւ նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են: Այդ մասին իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Microsoft ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«10 տարի հետո Windows 7-ի օժանդակումը հունվարի 14-ից դադարեցվում Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում