«Գառների լռությունը» շարունակություն Է ունենալու. Variety

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CBS հեռուստաալիքը պլանավորում Է թողարկել «Գառների լռությունը» (1991 թ.) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը: Ինչպես հայտնել Է Variety հանդեսը, նախագծի գլխավոր հերոսը կրկին կդառնա Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ Քլարիսա Սթառլինգը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, սերիալի գործողությունը տեղի Է ունենալու 1993 թվականին՝ այն իրադարձություններից մեկ տարի անց, որոնք տեղի են ունեցել «Գառների լռության» մեջ: Քլարիսա Սթառլինգը կվերադառնա վտանգավոր աշխատանքին՝ հետապնդելու սերիական մարդասպաններին ու սեռական մոլագարներին Վաշինգտոնում բարդ քաղաքական խաղի ֆոնին:

Ինչպես հայտնել Է Variety-ն, նախագիծն ստացել Է «Քլարիսա» անվանումը: Որպես շոուրաններ հանդես կգան Ալեքս Քուրթցմանը եւ Ջեննի Լյումեթը: «Քսան տարի անց մենք պատիվ ունենք ձայն տալ Ամերիկայի ամենահին հերոսներից մեկին՝ Քլարիսա Սթառլինգին»,-հանդեսը մեջբերում Է պրոդյուսերների խոսքը:-Նրա պատմությունը մեզ հարկավոր Է նաեւ այսօր. նրա պայքարը, նրա համառությունը, նրա հաղթանակը»:

Առայժմ չի տեղեկացվում, թե ով Է լինելու սերիալի գլխավոր դերակատարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg