«Գառների լռությունը» շարունակություն Է ունենալու. Variety
1 րոպեի ընթերցում

Հրատարակության տեղեկատվության համաձայն, սերիալի գործողությունը տեղի Է ունենալու 1993 թվականին՝ այն իրադարձություններից մեկ տարի անց, որոնք տեղի են ունեցել «Գառների լռության» մեջ: Քլարիսա Սթառլինգը կվերադառնա վտանգավոր աշխատանքին՝ հետապնդելու սերիական մարդասպաններին ու սեռական մոլագարներին Վաշինգտոնում բարդ քաղաքական խաղի ֆոնին:
Ինչպես հայտնել Է Variety-ն, նախագիծն ստացել Է «Քլարիսա» անվանումը: Որպես շոուրաններ հանդես կգան Ալեքս Քուրթցմանը եւ Ջեննի Լյումեթը: «Քսան տարի անց մենք պատիվ ունենք ձայն տալ Ամերիկայի ամենահին հերոսներից մեկին՝ Քլարիսա Սթառլինգին»,-հանդեսը մեջբերում Է պրոդյուսերների խոսքը:-Նրա պատմությունը մեզ հարկավոր Է նաեւ այսօր. նրա պայքարը, նրա համառությունը, նրա հաղթանակը»:
Առայժմ չի տեղեկացվում, թե ով Է լինելու սերիալի գլխավոր դերակատարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: