Life

Հոակին Ֆենիքսը բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Հոակին Ֆենիքսը բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎաշինգտոնումԿոնգրեսի շենքի մոտ կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է աշխարհարչակ դերասան, երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած Հոակին Ֆենիքսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ամերիկյան Deadline կայք, ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 147 քաղաքացու, այդ թվում` Հոակին Ֆենիքսին և դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Մարտին Շինին:

«Երբեմն մենք մտածում ենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գլոբալ տաքացման դեմ պայքարում, և դուք կարող եք օգնել այսօր և վաղը, եթե ընտրեք, թե ինչ եք ուտում», - ձերբակալությունից առաջ ասել է Ֆենիքսը:

Ակցիան կազմակերպել է երկու անգամ «Օսկար»-ի արժանացած դերասանուհի Ջեյն Ֆոնդան:

Երկար տարիներ Ֆենիքսը ակտիվորեն պայքարում է կլիմայի փոփոխության և դրա բացասական հետևանքների դեմ և կողմնակից է բուսական ծագում ունեցող սննդակարգին:

Դերասանի լիազոր ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել նրա ձերբակալության լուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում