Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը հաշտություն կապահովի Իդլիբում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անկարան հույս ունի, որ Մոսկվան Դամասկոսին կարող է համոզել Իդլիբում հաշտության անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Իդլիբում հրադադար հայտարարել` սկսած հունվարի 12-ից:

«Իդլիբում հրադադարի համաձայնության ենք եկել, և ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կարող է համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսությամբ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Չավուշօղլուն:

2017 թվականի մայիսին Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև իրականացված բանակցությունների արդյունքում Սիրիայում լարվածությունը թուլացնելու չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքները 2018 թվականին անցել են Դամասկոսի վերահսկողության տակ:

Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբում և մասամբ էլ հարևան Լաթակիա, Համա, Հալեպ նահանգներում, ինչպես և նախկինում՝ հանրապետության ենթակայության տակ չէ. դրա մեծ մասը զավթված է «Ջեբհատ ան Նուրսա» ահաբեկչական խմբավորման կողմից:

Սիրիայի զինված ուժերի շտաբից դեկտեմբերի 24-ին հայտարարել են, որ ահաբեկիչներից ազատագրել են Իդլիբի քառասունից ավելի գյուղ` դեկտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողության ընթացքում և կոչ են արել խաղաղ բնակիչներին լքել գրոհայինների կողմից պահվող բնակավայրերը:

Հայերեն

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը