Հասարակական

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն անորոշ ժամանակով դադարեցնում է դեպի Իրան չվերթները

1 րոպեի ընթերցում

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն անորոշ ժամանակով դադարեցնում է դեպի Իրան չվերթները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել դեպի Իրան չվերթները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 8-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

«Որոշում է կայացվել անորոշ ժամանակով կասեցնել չվերթները դեպի Իրան»,- նշել է նա:

Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Թեհրանում կործանված օդանավը վերջին տեխզննումն անցել է հունվարի 6-ին, որի ընթացքում որևէ խնդիր չի հայտնաբերվել:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում