Հասարակական

Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամի փոփոխություն նախատեսված չէ

1 րոպեի ընթերցում

Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամի փոփոխություն նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայնը հունվարի 8-ին Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռին սպասում է նախատեսված ժամին, այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Նախատեսված է, որ մեզ մոտ ժամանակին վայրէջք կկատարի Թեհրանից Երևան եկող օդանավը»,-ասաց Հովհաննիսյանը:

Երևանում վայրէջքի նախատեսված ժամը 15։00-ն է, Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա: Երևանից Թեհրան ինքնաթիռը մեկնել է հունվարի 8-ին ժամը 11։00-ին: Հետագա հնարավոր մանրամասներին ծանոթանալու համար Հովհաննիսյանը հորդորեց հետևել չվացուցակին:

ԻրանիմայրաքաղաքԹեհրանիօդանավակայանիմոտակայքումկործանվելէ 176մարդտեղափոխող «Ուկրաինայիմիջազգայինավիաուղիներ»ընկերությանմարդատարԲոինգ -737ինքնաթիռը:

ԻրՆԱգործակալությանտվյալներովինքնաթիռիբոլորուղևորներնուանձնակազմիանդամներըզոհվելեն:

ԻրանումՀՀդեսպանությունից «Արմենպրես»-ինհայտնեցին,որհարցումենուղարկելԻԻՀարտաքինգործերինախարարություն`ճշտելու,թեարդյոքինքնաթիռումգտնվե՞լենՀՀքաղաքացիներ:

Farsգործակալությանտվյալներով՝վթարիպատճառըտեխնիկականանսարքություննէեղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում