Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգիչ, երգահան Վահագ Ռաշը իր երաժշտության երկրպագուների դատին է հանձնել «Ձյուն» երգը, որի բառերը գրել է երգչի մայրը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիչը նշում է, որ տեքստն ընթերցելուց հետո հասկացել է` Հասմիկ Արշակյանից լավ ոչ ոք չի կարող նման բառերի հիման վրա երաժշտություն ստեղծել:

«Երաժշտությունը շատ չուշացավ և միանգամից դիպավ հոգուս: Գործիքավորման նախնական տարբերակը ստանալուց հետո այն տրամադրեցի Վահան Նահապետյանին, որը շատ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներկայացրեց վերջնական տարբերակը: Որոշեցի, որ ստեղծագործությունը պետք է զուգերգով մատուցվի: Բավականին բարդ էր, քանի որ գործիքավորումը իրականացվել էր իմ ձայնի հիման վրա, և շատ դժվար էր գտնել կանացի ձայն, որը կհամապատասխաներ այդ տոնայնությանը: Մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո գտանք Արևիկ Կարապետյանին, որի ձայնը շատ համահունչ ու գեղեցիկ է»,- պատմեց Վահագ Ռաշը։

Նա ընդգծեց, որ հեռանկարում պատրաստվում է թողարկել 5-7 երգ:

«Երգերից մեկի հիման վրա կլինի տեսահոլովակ: Մորս հետ գեղեցիկ զուգերգ ունեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի: Նոր համերգային ակուստիկ ծրագիր ենք մշակում և ավարտելուց հետո նախաձեռնելու ենք շրջագայություն Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Ծրագրերը շատ են ու բազմազան»,-նշեց Ռաշն ու շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։

«Հունվարի 2-ին ծնվեց իմ երկրորդ զավակը՝ Տիգրանը, որը, համոզված եմ, ինձ ստեղծագործելու և նոր գեղեցիկ գործեր ստեղծելու առիթ կտա»,-եզրափակեց երգիչը։

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս