Հասարակական

Երևանի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են

2 րոպեի ընթերցում

Երևանի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը: Երևանի 10-ը վարչական շրջաններում 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են: Ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը Երևանի քաղաքապետարանը 2020-ին նախատեսում է ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020թ. բյուջեով:

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FYerevanofficial%2Fvideos%2F753841978445387%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում