Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Քասախ համայնքի ղեկավարի որոշման հարցով

1 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Քասախ համայնքի ղեկավարի որոշման հարցով

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոկտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու պահանջի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետը:

«ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

Նշված որոշման դեմ բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ»,- գրել է Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում