Հասարակական

Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է սահմանային դիրքեր

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է սահմանային դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է Տավուշի մարզի Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Մեր հպարտությունները: Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ նրանց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։ Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի նախագահը դիրքեր է այցելել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում