Հասարակական

Երևանի Բեկնազարյան փողոցում շղթայական ՃՏՊ-ից տուժած վարորդը հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

Երևանի Բեկնազարյան փողոցում շղթայական ՃՏՊ-ից տուժած վարորդը հոսպիտալացվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար Բ.), «Lexus GX470» (վարորդ` Արթուր Հ.), «Opel Zafira» (վարորդ` Մեսրոպ Մ.) և «Lexus IS250»(վարորդ` Աիդա Պ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդն արգելափակված է:

Փրկարարները «Mercedes»մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes», «Lexus GX470», «Opel Zafira»և «Lexus IS250»մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում