Խորհուրդը քննարկել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է խորհրդի գործունեությունը և այս նիստը համարել լավ առիթ առաջիկա տարվա անելիքները նախանշելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը, որը ներառում է մի շարք միջոցառումներ կանխման, կանխարգելման և աջակցման: Ծրագրի նախագծում նաև առանձին անդրադարձ է կատարվել երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը: Ազգային ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ազգային ծրագրի շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում հիմնական թիրախների, առկա խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հստակ ռազմավարական նպատակների շեշտադրումը և ծրագրում ներառվելիք միջոցառումների արդյունքների շոշափելիությունը:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը