Life

Քանյե Ուեսթը ներկայացրել Է Jesus is born ալբոմը

1 րոպեի ընթերցում

Քանյե Ուեսթը ներկայացրել Է Jesus is born ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Սուրբ Ծնունդին ցանցում ներկայացրել Է Jesus is born («Հիսուսը ծնվեց») ալբոմը, որը համատեղ ձայնագրել Է իր Sunday Service խմբի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հավաքածուում տեղ Է գտել 19 երգ, այդ թվում՝ "Count uour blessings"-ը, "Excellent"-ը, "Balm in gilead"-ը, "Ultralight beam"-ը եւ ուրիշներ:

Սկավառակը դարձել Է Ուեսթի եւ Sunday Service-ի առաջին ռելիզը: Այս ամբողջ տարվա ընթացքում նրանք հյուրախաղերով հանդես են եկել ԱՄՆ-ում եւ կատարել ռեփերի հիթերի հոսփել-տարբերակները:

Ալբոմը կարելի Է լսել կամ ներբեռնել բազմաթիվ հարթակներում: Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի ամուսինը ներկայացրել Է Jesus is King իններորդ անհատական ալբոմը, որը գործնականում անմիջապես առեւտրային հաջողություն ունեցավ՝ առաջին տեղն զբաղեցնելով Billboard 200 երաժշտական չարթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում