Life

Ալլա Պուգաչովան նկարահանվել Է ամանորյա ֆիլմում

2 րոպեի ընթերցում

Ալլա Պուգաչովան նկարահանվել Է ամանորյա ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան նկարահանվել Է բլոգեր եւ հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեեւայի ամանորյա ֆիլմում: Այդ մասին երգչուհին հայտնել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

Смотрите весёлый лёгкий новогодний фильм! Уже на Ютубе! Ссылка в шапке профиля!

Публикация от ALLA PUGACHEVA (@alla_orfey) 25 Дек 2019 в 5:26 PST

Պրիմադոննայի խոսքով՝ Իվլեեւան նկարահանել Է ուրախ ու թեթեւ ֆիլմ: «Գնացքային Նոր տարի» անվանումը կրող հոլովակը հրապարակված Է YouTube-ում:

Արտիստուհին մարմնավորում Է ինքն իրեն. նշանավոր հյուրերին հյուրասիրում Է տոնական ճաշատեսակներով, շփվում ու կատակում Է հյուրերի հետ: Ըստ սյուժեի, Իվլեեւան գնացքի նույն վագոնում հայտնվում Է Մաքսիմ Գալկինի եւ բլոգեր Կիեւստոների հետ:

Նրանք խաղում են սովորական մարդկանց դերեր: Լույս հունվարի 1-ի գիշերը հերոսներից յուրաքանչյուրը ցանկություն Է պահում եւ Ամանորին դրանք կատարվում են: Այսպես, Գալկինի հերոսը հայտնվում Է դղյակում՝ հայտնիների շրջանում, իսկ նրա կինը դառնում Է Պուգաչովան: Կինոնկարին նաեւ մասնակցել են հումորիստ Գարիկ Խառլամովը, երգիչ Արթուր Պիրոժկովը, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը եւ ուրիշներ: Դեկտեմբերի 25-ին հրապարակման պահից YouTube-ֆիլմը հավաքել Է ավելի քան 1,8 մլն դիտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում