Հրապարակվել Է ամենաբարձր հոնորարներն ստացած կինոաստղերի ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Է դարձել, թե արտասահմանյան աստղերից ով Է իր դերերի համար առավել մեծ գումարն ստացել: Ամենաբարձր հոնորարներով կինոաստղերի ցուցակը հրապարակված Է Just Jared կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշի առաջատարը դարձել Քիանու Ռիվզը, որը «Մատրիցա» եռերգության շնորհիվ վաստակել Է 250 մլն դոլար: Երկրորդ տեղում հայտնվել Է Բրյուս Ուիլիսը, որի շահույթը «Վեցերորդ զգայարան» կինոնկարի թողարկվելուց հետո կազմել Է 120 մլն դոլար: Երրորդ դիրքում Թոմ Քրուզն Է, որին «Աշխարհների պատերազմը» կինոժապավենը բերել Է 100 մլն դոլար: Համանման գումար Ուիլ Սմիթը վաստակել Է «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների շնորհիվ: Թոմ Քրուզը նշվել Է նաեւ հինգերորդ դիրքում: Ճշտվում Է, որ «Առաքելությունն անիրագործելի Է. արձանագրություն Ֆանտոմ» նախագիծը նրան թույլ Է տվել վաստակել 75 մլն դոլար:

Վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականներում Ռոբերտ Դաունի-կրտսերն Է, որը նույնպես 75-ական մլն դոլար Է ստացել «Վրիժառուները. ֆինալ», «Վրիժառուները. անվերջության պատերազմ» եւ «Երկաթե մարդ 3» բլոքբասթերների համար: Իններորդ դիրքն զբաղեցրել Է Սանդրա Բուլոքը, որը 70 մլն դոլար Է ստացել «Գրավիտացիա» ժապավենի համար: Տասնյակը եզրափակել Է Թոմ Քրուզը՝ «Առաքելությունն անիրագործելի Է» կինոնկարում խաղացած դերով եւ 70 մլն դոլար վաստակով:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ