Հասարակական

Բնակարանում հայտնաբերվել են ընտանիքի 4 անդամների դիեր. օպերատիվ քննչական խումբը տեղում է

1 րոպեի ընթերցում

Բնակարանում հայտնաբերվել են ընտանիքի 4 անդամների դիեր. օպերատիվ քննչական խումբը տեղում է

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապօգնության ծառայությունը դեկտեմբերի 25-ին կանչ է ստացել, Շտապօգնության բրիգադը բնակարանում հայտնաբերել է ընտանիքի 4 անդամների դիեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շտապօգնության կանչ ընդունող բուժքույր Լուսինե Անթառանյանը:

«Կանչն ընդունել եմ իրենց հարևաններից, եկել են հենց հիվանդանոց, ասել, որ կանչ կա: Շտապօգնության բրիգադը գնացել, հայտնաբերել է դիեր: Ինձ հաղորդում են տվել, որ դիեր կան, ես զանգահարել եմ ոստիկանություն»,-ասաց Անթառանյանը:

Նրա խոսքով՝ հարևանները որևէ վարկած չեն նշել։

ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ալավերդու Շտապօգնության կայանից ստացել են ահազանգ, որ Սանահին, Սարահարթի 2-րդ թաղամասի երկրորդ շենքի 38 բնակարանի բնակիչները մահացած են եղել: «Այս պահին օպերատիվ քննչական խումբը տեղում է: Եղել է ընտանիք՝ 4 հոգի՝ ամուսիններ և իրենց անչափահաս երեխաները»,-հայտնեցին ոստիկանությունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում