Տարածաշրջանային

Իրանում ռազմական ինքնաթիռ Է կործանվել

1 րոպեի ընթերցում

Իրանում ռազմական ինքնաթիռ Է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ Է կործանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mehr գործակալությունը:

Գործակալության աղբուրները հայտնում են, որ ավիաաղետը տեղի Է ունեցել Իրանի հյուսիս-արեւելքի Արդեբիլի նահանգում: Կործանիչն ընկել Է Սաբալան լեռան մոտ:

Տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել: Նշվում Է, որ այժմ իրանական ինքնաթիռները պարեկում են վթարի վայրը:

Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ հայտնի չԷ: Գործակալությունը գրում Է, որ տեղի իշխանությունները հետաքննում են պատահարի հանգամանքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում