Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարին հաջողված էր մարմնամարզության հավաքականի համար. Հակոբ Սերոբյան  

Տարին հաջողված էր մարմնամարզության հավաքականի համար. Հակոբ Սերոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2019 թվականը որակեց հաջող:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետը խոսեց օրեր առաջ կայացած աշխարհի և Միխայիլ Վորոնինի գավաթի  խաղարկությունների մասին: «Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում մեր տղաներն արեցին այն, ինչին ունակ են: Ընդհանուր առմամբ, գոհ եմ գրանցված արդյունքներից: Ուժեղ պայքար էր, և մենք քիչ շանսեր ունեինք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար»,-շեշտեց Սերոբյանը: Մարզչի խոսքով` Օլիմպիական խաղերի քվոտա ստանում է այն մարզիկը, ով հաղթում է գավաթի խաղարկության գոնե երեք փուլում:

Մարզչի խոսքով` Կոտբուսում կայացած խաղարկությունում հույսերն արդարացրեց Արթուր Ավետիսյանը, և անհաջող էր Արթուր Դավթյանի ելույթը: «Դավթյանը մեջքի ցավեր ուներ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Տեսնենք, թե ինչ կլինի, քանի որ Օլիմպիական տարին արդեն սկսվում է»,-առանձնացրեց նա:

Ամփոփելով 2019 թվականը՝ Սերոբյանն անցնող տարին համարեց հաջողված, քանի որ թիմն ունեցավ Եվրոպական խաղերի հաղթող և մեդալակիր: «Օլիմպիական խաղերին շատ լուրջ ենք նախապատրաստվելու: Ստացվեց այնպես, որ միայն մեկ ուղեգիր ունենք և ավելին չենք կարող անել: Բայց, եթե Արթուր Դավթյանի վնասվածքը լուրջ լինի, չենք թողնի առողջության հաշվին մասնակցել»,-ասաց նա:

2020 փետրվարին թիմը կարող է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am