Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երաժշտական նոր նախագիծը կբացահայտի Հայաստանում և արտերկրում ապրող հայ երիտասարդ տաղանդներին

Երաժշտական նոր նախագիծը կբացահայտի Հայաստանում և արտերկրում ապրող հայ 
երիտասարդ տաղանդներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շնորհալի պատանի ստեղծագործողներին ճանաչելի դարձնելու, նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով Armenian Assembly հասարակական կազմակերպությունը հայտարարել  է ARMONIA երաժշտական մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հայկական սփյուռքի պատանի ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական երաժշտության մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել երաժշտական կրթություն ունեցող 7-17 տարեկան պատանի երաժիշտները։

 Armenian Assembly-ն կհանձնի 3 դրամաշնորհ՝ երեք տարիքային խմբում՝ 7-9 տարեկան, 10-13 տարեկան և 14-17 տարեկան։

 Դասական երաժշտության երկրպագուները կարող են ընտրել իրենց հաղթողին և որոշել, թե ով կստանա չորրորդ դրամաշնորհը՝ «Դիտողների համակրանք» մրցանակը։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է երկու ընտրական փուլ՝ տեսաձայնագրություններով։

Առաջին փուլում՝ 2019 թվականի նոյեմբերի 6-20-ը նախատեսվում է առցանց հայտերի ներկայացում, իսկ նոյեմբերի 21-27-ը՝ լավագույն հայտերի ընտրություն յուրաքանչյուր տարիքային խմբում։

Առաջին փուլի ժյուրիի կազմում կլինեն Մոսկվայի առաջատար երաժշտական դպրոցների դասախոսներ։

Երկրորդ փուլում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը, կորոշվեն մրցույթի երեք տարիքային խմբերի հաղթողները։

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում են Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը և Ստաս Նամինը։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը մրցույթի կայքում կհրապարակվեն բոլոր կատեգորիաներից եզրափակիչ փուլ անցած պատանիների անունները, որոնց թեկնածությունների համար www.armonia.me կայքի այցելուները քվեարկելու հնարավորություն կունենան։ Դիտորդների քվեարկության արդյունքում եզրափակիչ անցած մասնակիցներից կընտրվի «Դիտողների համակրանք» մրցանակի դափնեկիրը։

Հաղթողները հնարավորություն կունենան ելույթ ունենալ «Սուրբ ծննդյան հանդիպում» 2019-ի եզրափակիչ համերգին՝ Մոսկվայի լավագույն համերգային հարթակում, ինչը կդառնա նրանց կարիերայի կարևոր իրադարձություն։ 

Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 25 նախագծի՝ Հայաստանում և Ռուսաստանում: 2017 -ի վերջում հիմնադրված Armenian Assembly-ն ներառում է հայկական սփյուռքի հաջողված, կոմպետենտ ներկայացուցիչների, որոնք իրենց ոլորտի փորձագետներ են և տիրապետում են կազմակերպության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներին ու փորձին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]