1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Վարդանյանը հայաստանյան WCIT-ը մյուսներից առանձնացնում է նոր, երիտասարդ դեմքերի մասնակցությամբ

Կարեն Վարդանյանը հայաստանյան WCIT-ը մյուսներից առանձնացնում է նոր, 
երիտասարդ դեմքերի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական միտում է համարում այն, որ Հայաստանում անցկացվող WCIT-ին այս տարի մասնակցել են ավելի երիտասարդ, նոր դեմքեր:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ արտահայտեց համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Շատ թարմ օրակարգ էր, շատ թարմ ու ժամանակակից դեմքեր էին, այդ առումով Հայաստանում անցկացվող WCIT-ն էականորեն տարբերվեց նախորդ WCIT-ներից: Նախորդներում ավելի հասուն տարիքի դեմքեր էին ներկայացված, սա ստացվեց ավելի երիտասարդական WCIT»,-ասաց Վարդանյանն ու նկատեց՝ դա դրական միտում է:

Խոսելով այս տարի մասնակիցների աննախադեպ թվի մասին՝ նա նշեց՝ աշխատել են այնպես անել, որ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից գրեթե բոլորը ներկայացված լինեն, Հայաստանում հենց ներքին մասնակցությունը շատ մեծ է եղել: Այս տարի մեծ թվով մասնակիցներ են եղել Ռուսաստանից, Իրանից, Բանգլադեշից, Մալայզիայից:

WCIT-ի շրջանակում հայաստանյան ընկերությունների համար համագործակցության նպատակով բանակցություններ են ընթանում: Նախնական պայմանավորվածություններ եղել են: Սակայն Վարդանյանը նշեց՝ հիմա դրանց մասին հայտնելու համար վաղ է, պայմանավորվածությունների արդյունքը գուցե երևա մի քանի տարուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]